Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Հետտոնական խրախճանք կամ առաջին լյուստրացիայի իրավունքով

Հետտոնական խրախճանք կամ առաջին լյուստրացիայի իրավունքով
08.01.2026 | 13:03

Այս լուսանկարներում հինգ արևելագետ են ու մեկ պատմաբան: Բոլորը միասին մասնակցել կամ սպասարկել են 2018 թվականի «թավշյա հեղափոխություն» կոչվող կրկեսը: Հինգ արևելագետներն ավարտել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որտեղ, ինչպես հայտնի է, ավարտական կուրսում, սովետական բարի ավանդույթների համաձայն, ուսանողները հավաքագրվում են հատուկ ծառայությունների կողմից:

Արարատ Միրզոյանը արևելագետ չի, պատմաբան է: Խոստովանել է, որ 2007 թվականին հավաքագրվել է «Օմեգա» գործակալական անվան տակ: Ես շատ կցանկանայի, որ լուսանկարում երևացող արևելագետները Արարատի նման ազնվորեն հրապարակեին ու հաստատեին իրենց գործակալական կեղծանունները:

Չէ՞ որ ժողովրդի ընտրյալը լինելով, պետք է հարգել հենց այդ ժողովրդին: Միգուցե Նիկոլ Փաշինյա՞նը կօգնի մեզ այդ հարցում: Մերժումը չի ընդունվի ու չի հասկացվի... Այստեղ իր նախկին խորհրդականն է, աշխատակազմի ղեկավարը, արտգործնախարարը, քայլելու գործով գործընկերներն ու սիրված հաղորդավարը:

Հիմա հարց գիտակներին

Կարո՞ղ էին արդյոք այս անձինք առանց վերահսկողության մասնակցել որևէ թավշյա հեղափոխական գործողության ու այրեին ռուսական դրոշը՝ հենց ռուսական դեսպանատան առջև՝ արևմտամետ խաղալու համար:

Գրառմանս քավոր եմ նշանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ներկայիս դեկան Ռուբեն Մելքոնյանին

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ